Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Օծվեց երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարը

Օծվեց երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարը
07.12.2015 | 20:28

Այսօր Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում, ի հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերի, Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի մարզի թեմի առաջնորդ Տ. Սիոն սրբազանի ձեռամբ օծվեց խաչքար։ Այն կանգնեցվել է նույն համայնքի բնակիչ և բարերար Արամ Պողոսյանի (Արծիվ) միջոցներով, ինչպես նաև տեղի բնակիչների, համայնքապետի և դպրոցի տնօրենի աջակցությամբ։ Հեղինակն է քանդակագործ Աշոտ Ներսիսյանը։ Բարերարի խոսքով խաչքարը տեղադրելու նպատակը երկրաշարժի զոհերի հիշատակն անմար պահելն է:

«Խաչքարը մեր քանդակագործների և ճարտարապետների միտքն է։ Այս խաչքարը տարբերվում է նրանով, որ նվիրված է 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Անցել է 27 տարի, և համայնքի բնակիչների աջակցությամբ կառուցեցինք խաչքարը, որպեսզի յուրաքանչյուրը հիշի այդ օրը»,- հավելեց Արամ Պողոսյանը։


Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ